13:22 , 21 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Անգլիական «Լեսթեր» ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ենթադրվում է, որ մոսկովյան ակումբը կհրաժարվի հարձակվողի ծառայություններից 7 մլն ֆունտի դիմաց: Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Վեսթ Բրոմվիչ»-ն ու «Լիվերպուլ»-ը:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 27 հանդիպումների և 16 գոլ հեղինակել: