Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը տանուլ է տվել գրազը և սափրել «մեծ հեղինակություն» վայելող բեղերը (լուսանկարներ)


13:16 , 21 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դստեր հետ գրազի արդյունքում սափրել է բեղերը: Այս մասին Instagram-ում գրել է Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի նախկին պրեֆեկտ Օլեգ Միտվոլի կինը՝ Միլա Միտվոլը։

«Դմիտրի Սերգեևիչը դստեր հետ գրազի արդյունքում սափրել է բեղերը: Բրա′վո»,- գրել է նա։

Թե կոնկրետ ինչ գրազի մասին է խոսքը, չի նշվում։

Պեսկովի բեղերը մեծ հեղինակություն ունեն համացանցում։ Twitter-ում նույնիսկ բլոգ կա՝ «Պեսկովի բեղերը», որի էջին բաժանորդագրված է 32.000 մասնակից: