12:56 , 21 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում սողանքների պատճառով ուղևորատար գնացքը մասնակի դուրս է եկել ռելսերից: Կատարվածի արդյունքում տուժել է նվազագույնը 11 մարդ՝ հայտնում է տեղի NHK հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 06:00-ին: Շրջանում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ուժեղ անձրևները:
Վթարի ժամանակ գնացքում գտնվել է 48 մարդ, այդ թվում՝ մեքենավարը: Մարդկանց ստացած վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: