12:20 , 21 հունիս, 2014
ՀՅԴ-ն, ընդդիմադիր մյուս խմբակցությունների նման, դեմ է «Նպատակային սոցիալական վճարներ»-ի համակարգի ներդրմանը:
Սակայն քննադատելը հեշտ է, դեմ քվեարկելը՝ նույնպես:
Եթե դեմ ես ու պատասխանատու ընդդիմություն, պարտավոր ես նաև այլընտրանք ներկայացնել:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը ներկայացրել է նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները:
Ես տնտեսագետ չեմ ու չեմ կարող՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու, կարծիք հայտնել, թե ինչքանով են իրատեսական այդ առաջարկությունները, բայց գովելի եմ համարում, որ Դաշնակցությունն իր մոտեցումները ներկայացնում է մինչև իշխանության առաջարկած փաթեթի քվեարկությունը:
Հիմա իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող բարձրանալ ամբիոն ու կոնկրետ դաշնակցական պատգամավորներին ասել, թե ձեր նպատակը միայն սևացնելն ու քաղաքական դիվիդենտներ ստանալն է:
Այս ամենի համատեքստում ուզում եմ խոսել մի դաշնակցականի մասին, ում ներկայությունը կարող է պատիվ բերել ուզածդ խորհրդարանի:
Խոսքը Արծվիկ Մինասյանի մասին է, ում ջանքերով մշակվում են այս խմբակցության դիրքորոշումները՝ տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Վերջին օրերին Արծվիկը դարձել է իշխանություն-ընդդիմություն
Արծվիկ Մինասյանը չի կարող լինել իշխանության այնպիսի համակարգում, ինչպիսին կա Հայաստանում՝ ապաքաղաքական, կիսակրիմինալ: Նա նաև այսօրվա ընդդիմության մեջ չի տեղավորվում, որովհետև հայհոյելու ու անիծելու համապատասխան «ռեսուրս» չունի:
Արծվիկ Մինասյանը կարող է լինել իմ պատկերացրած ընդդիմության ներկայացուցիչը, ով քննադատում է՝ իրական այլընտրանքի ներկայացման պատասխանատվության գիտակցումով: