Ֆուտբոլն այսօր


11:28 , 21 հունիս, 2014

Այսօր մեկնարկում են երկրորդ տուրի հանդիպումները F խմբում:
Խմբի միանձնյա առաջատար Արգենտինայի հավաքականն ուժերը չափելու է Իրանի հետ, որն ունի մեկ միավոր: Լատինամերակացիները համարվում են այս խաղի բացահայտ ֆավորիտը. որևէ մեկը չի կասկածում, որ նրանք համոզիչ հաղթանակ են տանելու:
Բոսնիա ու Հերցեգովինայի հավաքականն առաջին խաղում պարտվել է՝ ի տարբերություն մեկ միավոր ունեցող իր մրցակցի՝ Նիգերիայի հավաքականի, սակայն ֆուտբոլային մասնագետները կարծում են, որ F խմբի այս խաղում հաղթանակ են տանելու հենց բոսնիացիները:
Այսօր Գերմանիա-Գանա հանդիպումով մեկնարկում է նաև G խմբի երկրորդ տուրը:
Գերմանացիներն առաջատար են, գանացիները՝ հետնապահ: Կանխատեսվում է գերմանացիների հեշտ հաղթանակը: