11:00 , 21 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Սիրելի բուժաշխատողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը` որպես արժևորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որ իրականացնում եք դուք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն ու մարդկային որակներ: Սրտացավությունը, հոգատարությունն ու կարեկցանքը ձեր առօրյայի պարտադիր մասն են կազմում և ոչ պակաս կարևոր են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից:
Ես ուզում եմ խորին երախտագիտության խոսքեր հղել Արցախի վաստակաշատ բուժաշխատողներին` ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար, հատկապես նրանց, ովքեր մեզ պարտադրված պատերազմի դաշտում անօրինակ հերոսություն ու սխրանք ցուցաբերեցին, համակարգի երիտասարդ աշխատակիցներին, ովքեր, շարունակելով իրենց նախորդների լավագույն ավանդույթները, պետք է ամեն ինչ անեն դրանք պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ