Օդի ջերմաստիճանը կբարձրանա


10:44 , 21 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում՝ հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:

Երևանում՝ հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: