10:42 , 21 հունիս, 2014
Պետք չէ անցնել անտեսանելի գծերը...
Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը չերկարացվեց, և նա իր դատավարությանը կսպասի ազատության մեջ: Բոլորս էլ գիտակցում ենք, որ մեծ ողբերգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 18 հոգի զոհվել էին, բայց Հրաչյա Հարությունյանը հաստատ չէր ցանկանում այդ ամենը, ու նա հասարակության համար հաստատ վտանգավոր չէ, և այս քայլը ՌԴ իրավապահների կողմից շատ ճիշտ է:
Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը ճիշտ համարեցին երևի թե միայն նրա կողմակիցները: Եկեք կյանքին մի քիչ ռեալ նայենք, չի կարելի անել այնպիսի բաներ, որոնք տվյալ պահի հետ անհամատեղելի են: Հասկանում եմ, որպես առաջին նախագահ այդ պահին ոչ ոք չի ընդհատել ԼՏՊ-ին, բայց դա իրավունք չի տալիս մարդկանց ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնել: Բոլորս էլ ընդունում ենք ԼՏՊ-ի գրագիտությունը ու խոսքի ճկունությունը, բայց երբեմն պետք է զսպել այդ ճկունության բոցկլտումները:
Արմեն Աշոտյանը շրջում էր քննասենյակներով ու, համոզված եմ, դրանից հետո ուսանողները ավելի եռանդով են մոտեցել իրենց քննություններին, որովհետև Աշոտյանը ոչ թե նախարար, այլ որպես ընկեր էր մտել այդտեղ, դրա մասին են վկայում հումորը, խոստացված սելֆին ու ժպիտները:
Ֆրանսիայի հավաքականին շատերը թերագնահատում էին, իսկ այժմ պետք է վախենան. հիանալի աշխարհի առաջնություն է: Ուժեղ համարվող հավաքականները փաստացի իրենց տեղը զիջում են ոչ այդքան հայտնի ֆուտբոլային հավաքականներին, հենց դրանով էլ աշխարհի առաջնությունը գեղեցիկ է՝ նոր բացահայտումներով ու գեղեցիկ գոլերով: