Հանրապետականներն Օբամային մեղադրում են ներգաղթյալ երեխաների թվի աճի համար


10:20 , 21 հունիս, 2014

14811_6001in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոհները հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունները դարձել են միայնակ Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ ապօրինի գաղթող երեխաների թվի աճի պատճառ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նախագահին ուղղված նամակում Բոհները նրան կոչ է արել Մեքսիկայի հետ սահման ուղարկել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ:

Սպիտակ տունն արձագանքել է էմիգրանտ երեխաների թվի աճին՝ առաջարկելով մի քանի տասնյակ մլն դոլար տրամադրել մանկական միգրացայի խնդիրների լուծմանը:

ԱՄՆ-ը Գվատեմալայի և Սալվադորի հետ կստեղծի համատեղ հիմնադրամներ, որոնց նպատակը կլինի երիտասարդներին համոզելը, որ մնան հայրենի երկրներում:

Վերջին կես տարում մոտ 50 հազար երեխա՝ զգալիորեն ավելի, քան նախկինում, հատել են սահմանն առանց մեծահասակների ուղեկցության: Նրանց մեծամասնությունը գալիս է Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից: