11:20 , 21 հունիս, 2014Երեկ` հունիսի 21-ին, աշխարհի փախստականների օրն էր: Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամն է, որ աշխարհում փախստականների թիվն անցնում է 50 միլիոնը, այս մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունը: Կազմակերպությունը բացատրել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղի ունեցած զանգավածային տեղահանությունը մեծապես նպաստել է փախստականների թվի աճին:
Այս լուսանկարները ցույց են տալիս, որ չպետք է անտեսեք ու անուշադրության մատնենք այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, և պետք է քայլ ձեռնարկել մարդկանց օգնելու համար:
2013թ-ին նոյեմբերի 4-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան Ռութշուրու քաղաքում զորքերի՝ M23 հեղափոխականներին ռազմավարական նշանակություն ունեցող լեռնային դիրքերը գրավելու մարտի հետևանքով տեղահանված երեխան:
Սիրիացի փախստականը երեխայի հետ մուրում է Ստամբուլի փողոցներում, հունիսի 19, 2014թ:
Մոսուլից իրաքցի փախստական աղջիկը կանգնած է Իրբիլից դուրս գտնվող Խազիլ փախստականների ճամբարում` Բաղդադից 350կմ դեպի հյուսիս:
Ուկրաինացի փախստական երեխաները կերակրում են իրենց քույրիկին՝ Ռուսաստանի հարավային Դոնի Ռոստովի մակապարտեզում, հունիսի 4, 2014:
ՄԱԿ-ի ու Դարֆուրում Աֆրիկայի առաքելական միության արխիվից այս լուսանկարը հրապարակվել է 2011թ.-ի ապրիլի 1-ին: Լուսանկարում պատկերված է աղջիկ, ով 2011թ-ի մարտի 30-ին աչքի բորբոքումով բերվել է Բուրույում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ բժշկական ճամբար:
Սիրիացի փախստական տղան Լիբանանի Կայտա գյուղի հանրակրթական դպրոցում, ուր միայն սիրիացի աշակերտներն են հաճախում կեսօրին, մայիսի 29, 2014թ:
Մարդիկ ժամանել են Աֆրիկայի Կենտրոնական Հանրապետությունում փախստական մահմեդականների կենտրոն-ապստարան, 2014թ.-ի մայիսի 4:
Ռաջիման նստած է Շամալապուր Ռոհինգյա փախստականների ճամբարում, իր կացարանի դռան մոտ՝ 2014թ ապրիլի 11, Բանգլադեշի Չիտագոնգ շրջան:
Աղջիկը կանգնած է Կաթոլիկ միսսիոներական խրճիթի մոտ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության Գրիմարի բնակավայրում:
33-ամյա Ուբահ Մոհամեդը Աբդուլը լուսանկարվում է իր 8-ամյա որդու՝ Աբդուլլահ Յուսուֆ Ահմեդի ու 5-ամյա դստեր՝ Նեշադ Յուսուֆ Ահմեդի հետ, Եթովպիայի Ջիգջիգա քաղաքում փախստականների ճամբարի իրենց կացարանի մոտ, ապրիլ 27, 2014թ:
Թայֆունից ողջ մնացած 13-ամյա Ջենիֆեր Դաուաթը Ֆիլիպինների Մանլա բնակավայրի հարավային մասում գտնվող Պասայ քաղաքի ժամանակավոր կացարանում ցույց է տալիս իր նկարած նկարը, որտեղ նա պատկերել է Լեյտեյի Օրմոկ քաղաքում ապրող ընտանիքին՝ դեռևս ուրախ օրերին:
Աֆղան երեխաները, որոնց ընտանիքները փախել են Պակիստանից, խաղում են շնիկի հետ՝ Իսլամաբադի ետնախորշերում, 2014թ.-ի փետրվարի 10:
Զեյնեպ Աբդուլահ անունով 14-ամյա կուրացած աղջիկը լուսանկարվում է այն զբոսայգում, որտեղ ապրում է ընտանիքի հետ, նոյեմբերի 3, 2013թ:
Սիրիացի փախստական տղան ջուր է տանում ընտանիքին՝ Զաատարիի փախստականների ճամբարում, Հորդանանի Մաֆրաք բնակավայրում, սեպտեմբերի 8, 2012թ:
Տեղահանված իրաքցի երեխաները ցնցուղ են ընդունում Իրաքի հյուսիսային Նինվե բնակավայրից բռնությունների հետևանքով փախած փախստականների ճամբարից դուրս:
Աֆղան փախստական աղջիկը իր փոքրիկ քրոջը գրկած կանգնած է այն շրջանում, որտեղ Պակիստանի առողջապահության աշխատակիցները տուն առ տուն քայլում են՝ Իսլամաբադի երեխաներին պոլիոմելիտի դեմ պատվաստելու համար: Չորեքշաբթի, փետրվարի 26, 2014թ:
Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջոբայում տեղի ունեցող մարտերի հետևանքով տեղահանված երեխաները քայլում են ՄԱԿ-ի կողմից ստեղծված փախստականների ճամբարի տարածքում, որը հազարավոր երեխաների համար որպես տուն է ծառայում (2013թ-ի դեկտեմբերի 29):