10:04 , 21 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերը բարձրանում են, բացառությամբ մի մեծ խմբի՝ մանկավարժների, գիտաշխատողների աշխատավարձերի, ասաց, որ տրամաբանությունն այն է, որ նախևառաջ պետությունն այդքան գումար չունի, որ կարողանա բարձրացնի, բացի այդ՝ կան մասնագիտություններ, որոնք ավելի առաջնահերթ են իշխանության համար:
«Առաջին հերթին, բնականաբար, դրանք ուժային կառույցներն են, նրանց աշխատավարձը միշտ ավելի շատ է բարձրանում, քան մնացածներինը: Իսկ մանկավարժները հլու-հնազանդ կատարում են իրենց առջև դրված բոլոր հանձնարարությունները, իրենց ամեն մի քայլն ամբողջովին ենթարկեցնում են իշխանություններին: Եթե այդպիսի շերտ գոյություն ունի, որ ամեն ինչ հլու կատարում է, պարզ է, որ իշխանության համար միևնույն է»,– ասաց նա:
Վերջիս խոսքով՝ իշխանությունները վախենում են հասարակական պրոցեսների հետ կապված զարգացումներից, և դրանց դեմը հնարավոր է առնել նախ ուժային կառույցների միջոցով, երկրորդ՝ կառավարման համակարգի աշխատողների՝ քաղծառայողների միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ