Ամսվա վերջին Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը


10:09 , 21 հունիս, 2014

Ամսվա վերջին Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը, գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանն է, և մեր պատվիրակությունը պատրաստվում է Բաքու մեկնել՝ դրան մասնակցելու համար:

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամներն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: