ԱՄՆ-ում մահացել է զրահաբաճկոնների պատրաստման նյութի գյուտարարը


09:56 , 21 հունիս, 2014

kwolek_kewlar_5001in.am-ը գրում է.

Ամերիկացի քիմիկոս Ստեֆանի Կվոլեկը, ով այն նյութի գյուտարարն է, որից պատրաստում են անհատական զրահապաշտպան միջոցներ, 90 տարեկանում մահացել է Դելավեր նահանգում: Այս մասին հայտնում է BBC-ն:

1964 թվականին Կվոլեկը, աշխատելով DuPont ընկերությունում, ստեղծել է գերդիմացկուն մանրաթելային պոլիպարաֆենիլեն-տերեֆտալամիդ: Այն 5 անգամ ավելի ամուր է պողպատից:

Սկզբում այն կիրառվել է անվահեծերի արտադրությունում, սակայն 70-ականներից սկսել են դրանից արտադրել զրահաբաճկոններ և զրահասաղավարտներ: Ավելի ուշ այդ նյութը տարածում է ստացել նավաշինությունում: