«Հայկական ժամանակ». Այս տարվա 5 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե չեն աճել


09:32 , 21 հունիս, 2014

«Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 5 ամիսների ՀՀ սոցիալ տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4 տոկոսով:

Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշը 5.3 տոկոս էր: 
Ուշագրավ է, որ այս տարվա 5 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե չեն աճել, այնինչ անցած տարվա նույն ժամանակահատվածում աճը 8 տոկոս էր: Այս տարվա 5 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության և առևտրի ու սպասարկումների աճի շնորհիվ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։