08:18 , 21 հունիս, 2014
«Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են:
Մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը աշխատակազմի հաստիքացուցակին ծանոթանալիս հայտարարել է, որ այն խիստ ուռճացված է, և կրճատումներն էլ էական են լինելու:
Ըստ մեր տեղեկությունների. Թովմասյանն ասել է, որ նախ կրճատվելու են պայմանագրային աշխատողները, հետո հերթը, ըստ ամենայնի, կհասնի կրճատված դրույքներով աշխատող աշխատակիցներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։