Ֆասթֆուդի սնունդը կարող է ստամոքսի անբուժելի հիվանդություններ առաջացնել


00:27 , 21 հունիս, 2014

131in.am-ը գրում է.

Վնասակար սննդամթերքները և հակաբիոտիկները ավելացնում են Կրոնի հիվանդությամբ երիտասարդների թիվը, որը մարսողական համակարգի վտանգավոր հիվանդություն է: Հիմա հոսպիտալացման կարիք ունի երեք անգամ ավելի շատ երիտասարդ, քան 10 տարի առաջ էր:

Կրոնի հիվանդությունն առաջանում է մարսողական համակարգի բորբոքման հետևանքով` հաղորդում է Meddaily-ին: Այն հաճախակի ցավային նոպաներ է հրահրում, փորացավ, հոգնածություն և արյունահոսություն: Հիվանդության բուժում չկա և այն ի հայտ է գալիս կյանքի ամենասկզբում:

Ինչ վերաբերում է վնասակար սննդամթերքներին, ապա հիվանդության ու սննդակարգի միջև ուղիղ կապ դեռ չի հայտնաբերվել: Հնարավոր է, որ այդ մթերքները վտանգավոր են միայն այն մարդկանց համար, ովքեր ի սկզբանե այդ հիվանդության նկատմամբ հակում են ունեցել:

Փորձագետները հաստատում են, որ արտաքին պայմանները կարող են բարդացնել Կորնի հիվանդության նկատմամբ հակում ունեցող մարդկանց վիճակը: Սննդակարգի հետ խնդիրներն իրենց ներդրումն ունենում են: Բայց դա միակ պատճառը չէ: Հայտնի է, որ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց մոտ խիստ փոխված է աղիքի միկրոֆլորան` այնտեղ քիչ օգտակար օրգանիզմներ կան: