00:10 , 21 հունիս, 2014
Իսպանիայի հավաքականի կատարյալ ֆիասկոյից, անգլիացիների ձախողումից ու Իտալիայի հավաքականի այսօրվա սայթաքումից հետո հաճելի է տեսնել Ֆրանսիայի հավաքականի արագ հարձակողական խաղը, ստեղծագործական ֆուտբոլը:
Թեթև, սահուն խաղով ֆրանսիացիք հաղթում են ամենևին էլ ոչ թույլ Շվեյցարիայի հավաքականին: Ավելի շուտ, առաջին խաղակեսում արդեն հաղթել են: Երկրորդ 45 րոպեներին ֆրանսիացիները խաղալու են արդեն ոչ թե հաշվի, այլ մեր՝ հանդիսատեսներիս համար:
Ու ուզում եմ վստահ լինել, որ մեզ սպասվում է ֆրանսիական գեղեցիկ երեկոյի շարունակություն...