23:33 , 20 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Այսօր Ուկրաինայի ԱԳ նախարարություն են կանչել Ուկրաինայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավարին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ Ուկրաինայի ԱԳՆ-ին հղումով, դիվանագետին բողոքի նոտա են հանձնել՝ կապված ռուս-ուկրաինական սահմանով ուկրաինացի երեխաներին անօրինաբար, առանց թույլատրող փաստաթղթերի առկայության անցկացնելու միջադեպի հետ, ինչը կարող է դիտարկվել որպես երեխաների միջազգային առևանգում:
Ռուս դիվանագետին նաև բողոքի նոտա են հանձնել՝ պահանջելով համաձայն միջազգային կոնվենցիաների՝ ձերբակալված ուկրաինացիներ Օլեգ Սենցովին, Ալեքսեյ Չիրնիյային, Գենադի Աֆանասևին և Ալեքսանդր Կոլչենկային անհապաղ ապահովել ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ