Ֆրանսիացի անվանի գիտնական Դյուվալն ու նրա հնարամիտ պատասխանը


23:51 , 6 օգոստոս, 2012

Վիեննայի կայսերական գրադարանը ղեկավարում էր ֆրանսիացի անվանի գիտնական Դյուվալը, որը, երբ դժվարանում էր մի որևէ հարցի պատասխանել, անկեղծորեն ասում էր՝ «չգիտեմ»։
— Լսեցեք,– ասաց նրան մի պաշտոնյա,— Չէ՞ որ կայսրը ձեզ աշխատավարձ է վճարում նրա համար, որ դուք իմանաք ամեն բան։
— Գիտես ինչ,– համեստորեն պատասխանեց Դյուվալը,– կայսրն ինձ վճարում է այն ամենի համար, որ գիտեմ ես։ Իսկ եթե նա վճարեր ինձ այն ամենի համար, որ չգիտեմ, դրա համար չէր բավականացնի նրա ամբողջ հարստությունը։