Եվրոպական հավաքականներից բացառություն է միայն Գերմանիայի հավաքականը


23:16 , 20 հունիս, 2014

Եվրոպական գերհզոր հավաքականներում հիմնականում խաղում են գրեթե ամեն ինչի հասած, ֆինանսական մեծ կարողություններ ունեցող աստղեր, ովքեր մեծ հաշվով մոտիվացված չեն որևէ այլ բարձունքների: Շատ հաճախ նրանք տանուլ են տալիս այնպիսի թիմերի, որոնցում խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր խնդիր են դնում ամեն ինչի հասնելու, ինչն էլ նրանց տանում է դեպի հաղթանակ: Բացառություն է միայն Գերմանիայի հավաքականը, քանզի այդ երկիրը կառուցել է սոցիալական արդարության հասարակություն, բացի այդ՝ Գերմանիան գաղափարական պետություն է և անհատներին զոհաբերում է պետության և հասարակության շահին: