23:08 , 20 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Նյու Յորքի իշխանությունները ցանկանում են օրինականացնել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ`ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, ինչպես նաև նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հինգշաբթի օրը հրապարակել են իրենց մշակած օրինագիծը, որով նախատեսվում է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով:
Ավելի քան 5 ամիս տևած բուռն բանավեճերից հետո կազմված փաստաթղթի համաձայն` թմրամիջոցի վաճառքի իրավունքը կտրամադրվի 5 մասնավոր ընկերությունների, որոնք այս գործառույթը կիրականացնեն նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողության ներքո:
Կթույլատրվի թմրանյութը դուրս գրել մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ էպիլեպսիայով, ՁԻԱՀ-ով և նեյրոպատիայով տառապող մարդկանց համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ