ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Արցախում է


22:12 , 20 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ