Հայտնի է Դորտմունդ մեկնող ըմբիշների կազմը


21:46 , 20 հունիս, 2014

Հայտնի է Դորտմունդ մեկնող ըմբիշների կազմըLife.panorama.am-ը գրում է.

Հունիսի 28-29-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալու է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար: Գորգ ելնելու են 20-ից ավելի երկրների ուշեղագույն ըմբիշներ:

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 11 ըմբիշով: Դորտմունդում իրենց հնարավորությունները կփորձեն 59 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մեդալակիր Ռոման Ամոյանը ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Ասլանյանը, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանն ու Վարշամ Բորանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ