21:14 , 20 հունիս, 2014
Առաջին խաղակեսից հետո Իտալիայի հավաքականը պարտվում է Կոստա-Ռիկային:
Եթե խաղը շարունակվի այս տրամաբանությամբ, կոստառիկացիները հերթական անակնկալն են մատուցելու:
Անկեղծ ասեմ. ես «կոստառիկական հրաշք» չեմ ուզում: Այդ հրաշքները, որպես կանոն, կարճատև են լինում՝ Հունաստանի 2004թ-ի եվրոպական չեմպիոնության օրինակով, բայց սպանում են ֆուտբոլը, ստվերում եմ կոնկրետ առաջնությունը:
Ես ուրախ եմ, որ նոր լավ հավաքականներ են գալիս ասպարեզ, ավելի են հետաքրքրացնում ֆուտբոլը, բայց վատ եմ զգում, որ ուրույն ձեռագիր չունեցողները մարտահրավեր են նետում ֆուտբոլին...