19:59 , 20 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Եվրոպայի պատմության մասնագետ, Լուվանի Կաթոլիկ համալսարանի հայագիտության պրոֆեսոր Բերնարդ Կուլիեյի հետ: Դոկտոր Կուլիեն ուսումնասիրում է Հարավային կովկասի տարածաշրջանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նա անդրադառնում է Եվրասիական միության ստեղծման հարցին, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև հայկական ձեռագրերին և հիշատակարաններին:
- Դոկտոր Կուլիե, որպես Եվրոպայի պատմության և մշակույթի մասնագետ ինչպե՞ս եք Դուք գնահատում Ռուսաստանի Եվրասիական միության ստեղծման ծրագիրը Եվրոպայի ժամանակակից պատմության համատեքստում:
- Նախ և առաջ արձանագրենք մի կարևոր գլոբալ երևույթ, որը պետք է հաշվի առնել Ռուսաստանի մասին խոսելիս. ներկայումս աշխարհում գլոբալ ազդեցության կենտրոնը թեքվում է՝ տեղափոխվելով արևմուտքից դեպի Խաղաղ օվկիանոս. այլևս աշխարհի կենտրոնը ոչ թե Ատլանտյան օվկիանոսն է, այլ Խաղաղ օվկիանոսը, և աշխարհի համար ամենաէական իրադարձությունները ծավալվելու են Ամերիկայի և Ասիայի միջև: Մենք հնարավոր է նաև ստիպված լինենք փոխել մեր այսօրվա քարտեզները, որտեղ Եվրոպան է պատկերված աշխարհի կենտրում: Չինաստանում, օրինակ, արդեն իսկ դպրոցական աշխարհագրության դասագրքերում աշխարհի քարտեզի կենտրոնում պատկերված է Չինաստանը: Այս գլոբալ տենդենցի մեջ Եվրասիական միության ստեղծումը Ռուսաստանը Ասիային ավելի մոտեցնելու փորձ է: Սակայն Եվրոպան լավ չի հասկանում Ռուսաստանին. Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պարզորոշ կերպով ցույց տվեցին, որ արևմուտքն ունի վատ պատկերացում Ռուսաստանի և իր հարևան երկրների մասին: Եվրոպան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի վերընշված երևույթին, քանի որ Եվրոպան կմեկուսացվի, եթե Ռուսաստանը շարունակի շարժվել դեպի արևելք:
- Հետաքրքիր է, որ արևմուտքը սպառնում է մեկուսացնել Ռուսաստանին, սակայն ինչպես Դուք եք նշում, Ռուսաստանն է, որ կարող է ի վերջո մեկուսացնել Եվրոպային:
- Այո, ճիշտ այդպես: Եվ դրա վառ օրինակներից է վերջերս ստորագրված գազի գործարքը Ռուսաստանի և Չինաստանի միջև:
Այսպիսով, եթե Եվրոպան հեռու մղի Ռուսաստանին իրենից, այն կարող է դրանով ավելի շուտ մեկուսացնել ինքն իրեն, քան վնասել Ռուսաստանին: Սա մի բան է, որ Եվրոպան ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ: Նմանապես Եվրոպան չի կարողանում ճիշտ գնահատել Հարավային Կովկասի նշանակությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ