19:16 , 20 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Նյու Յորքում գրանցվել է Apple սմարթֆոնների գողության հետ կապված հանցագործությունների թվի նվազում: 2014թ. առաջին 5 ամիսներին ըստ ոստիկանության տվյալների՝ գողացված iphone-ների թիվը կրճատվել է 19%-ով:
Ընդ որում՝ նույն ժամանակահատվածում Samsung-ի հեռախոսների գողության դեպքերh ավելացել են 40%-ով:
Իրավապահները ենթադրում են4 որ գողերի համար հիմնական զսպիչ գործոն է Activation Lock ծառայությունը, որը 1 տարի առաջ հայտնվել է iOS 7 գործառնական համակարգում: Այն թույլ չի տալիս օգտվել սարքից, ջնջել տվյալները, մինչև չհավաքվի Apple ID մուտքի կոդը: Այդ կերպ այն արգելափակված է, ու դժվարանում է դրա վաճառքը, գրում է hitech.vesti.ru-ն:
Galaxy սարքերը, հակառակը՝ ավելի հեշտ որս են գողերի համար, քանի որ դրանցում չկան համապատասխան պաշտպանիչ գործառույթներ: