21:01 , 20 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Հունիսի 19-ին Կալիֆորնիայի Ստոկթոն քաղաքի ոստիկանությունը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր զենքի անօրինական կրման համար ձերբակալված 30-ամյա Ջերեմի Միքսի լուսանկարը: Սակայն լուսանկարը անսպասելիորեն բուռն արձագանք է ստացել սոցցանցի կին օգտատերերի կողմից:
Մասնավորապես, ինչպես գրում է «Washington Times»-ը, շատ կարճ ժամանակի ընթացքում լուսանկարը փոստաղբային (վիրուսային) է դարձել. Ընդամենը 2 օրում այն ավելի քան 52 հազար հավանում և 15 հազար մեկնաբանություն է ստացել: Մեկնաբանություններում Ֆեյսբուքի օգտատերերը նշում են ձերբակալվածի համակրելի արտաքինը, տարակուսանք են հայտնում նրա կատարած հանցանքի առնչությամբ և վիճաբանում են երիտասարդի ներաշխարհի վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ