Տարբերություն չեմ տեսնում Զվարթնոցում փարթի կազմակերպելու և մահասեղանին ոչ ճիշտ ընտրված տեքստ ասելու մեջ


18:45 , 20 հունիս, 2014

Էն որ ասում էի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրել է ժամանակի ու տարածության զգացողությունը, այսօր այդ բառերս ապացուցեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կարևոր չի, թե ինչ էր ինքը խոսում, ինչի մասին էր մտորում, ընդդիմադիր խոսքեր էր ասո՞ւմ, թե՝ ոչ, կարևորն այն է, որ նա չէր գիտակցում` որտեղ է գտնվում: Չեմ հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս հարթակ չուներ խոսելու համար, ու դա իր բացառիկ հնարավորություն էր, որից նա օգտվեց, հեչ որ չէ յութուբը կա ու կա:

Տարբերություն չեմ տեսնում Զվարթնոցում փարթի կազմակերպելու և մահասեղանին ոչ ճիշտ ընտրված տեքստ ասելու մեջ: Երկուսն էլ ժամանակավրեպ ու տեղավրեպ են: