Ադրբեջանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ


18:38 , 20 հունիս, 2014

maya1in.am-ը գրում է.

Պաշտոնական Թբիլիսին ստուգում է Բաքվի օդանավակայանում վրացի դիվանագետների ձերբակալության մասին տեղեկությունը: Այդ նպատակով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ: contact.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն:

Նա ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խոսքն օդանավակայանի անցակետի աշխատակիցների կողմից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամների ձերբակալության մասին է:

«Մենք Բաքվում Վրաստանի դեսպանությանը հրահանգեցինք վերստուգել դա»,- նշել է Փանջիկիձեն: Բացի դրանից՝ Վրաստանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը, որը վրացական կողմին կծանոթացնի վրացի դիվանագետների հետ տեղի ունեցած դեպքի մանրամասներին:

Ավելի վաղ դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հայտնել էր, որ պատգամավորներ Իրամ Նադիրաշվիլին և Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել էին չհայտարարված արտարժույթի փոխադրման համար՝ հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ըստ նույն աղբյուրների՝ հունիսի 19-ին, ժամը 21:00-ին վրացի դիվանագետներն արդեն ժամանել են Թբիլիսի: