20:49 , 20 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ջորջ Քլունին իր մտերիմ ընկերոջը՝ Բրեդ Փիթին, խնդրել է լինել իր ու Ամալ Ալամուդդինի հարսանիքի խաչեղբայրը:
Այս մասին լրագրողներին հայտնել է դերասանի հորաքույրը՝ Կառլա Քլունին, որոշ տեղեկություններ հաղորդելով հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մասին: Նա նաև հաստատել է լուրերը, թե հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում՝ հավելելով, որ դիտարկվել է նաև հարսանիքն ԱՄՆ-ում անելու հնարավորությունը:
Հոլիվուդյան դերասանի հորաքույրը հայտնել է նաև, որ ամբողջ ընտանիքը ակտիվորեն պատրաստվում է Եվրոպա ուղևորությանը ու Ջորջի հարսանիքին: