17:31 , 20 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Սեր, կարոտ, դավաճանություն ու ցավ` սովորական շենքի` ոչ անսովոր շքամուտքում գերիշխողը զգացմուքներն են: համարյա թե հորինված բան չկա, ռեալ պատմություններ են ռեալ հերոսներ են, սովորական մարդկանցմասին է, մեր մասին: Ապրողներն ու ապրեցնողները սովորական մարդիկ են` առօրյա կյանքով ապրող, բայց 90-ականներից մինչև մեր օրերը` պատերազմի ու խաղաղության թոհուբոհի միջով անցնող:
Ֆիլմի հերոսներից ամեն մեկը սեփական մաշկի վրա է զգացել պատերազմը: Հինգ տարբեր հեղինակների պատմություններից է «Շքամուտք»-ը կազմված: Արտհաուս ժանրի ֆիլմ է ու գրեթե նորություն հայկական կինոյի վերջին տարիների կինոգործերի մեջ:
«Շքամուտք»-ը դրամա է ու տրագիկոմեդիա միեւնույն ժամանակ: 100 րոպե տեւողության ֆիլմի բերած նորությունն է կինոգետ Զավեն Բոյաջյանը գնահատում: Փակ կինոդիտման առաջին կինոդիտողներից է: Հինգ անգամ քսան րոպե` հենց այսքան է ֆիլմի տեւողությունը: Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտք»-ի գլխավոր բնակիչներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Բաբկեն Չոբանյանն, Սաթենիկ Հախնազարյանը` ընդանուր 12 դերասան: Ֆիլմը կինոէկրան կբարձրանա ուղիղ ժամը 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ