17:08 , 20 հունիս, 2014
(Հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության ու հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությանը մրցանակ շնորհելու կապացկությամբ։)
Հարգելի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչնե՛ր, հյուրե՛ր և Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր,
առաջին անգամը չէ, որ միջազգային կառույցները մրցանակ են շնորհում քաղաքացիական պայքարի ձեռքբերումների համար: Այս անգամ առիթը 2013-ի տրանսպորտային անհնազանդությունն է, և սոցիալապես արդար սակագնի պարտադրումը Երևանի քաղաքապետարանին:
Այժմ մի քանի կարևոր կետ, որոնք մենք հարկ ենք համարում նշել այս ներկայացուցչական լսարանի առջև:
100 դրամի շարժումը սկսվեց մի խումբ մարդկանց անհնազանդության գործողություններով, որին միացան 1000-ավոր մարդիկ: Օրեր անց Երևանը ողողվեց քաղաքացիական համերաշխության մթնոլորտով: Մենք հավատում ենք, որ հանրային համերաշխության շնորհիվ հայաստանյան հասարակությունը կարողանալու է հաստատել իրական ժողովրդի իշխանություն և սոցիալական արդարություն։
Միջազգային դերակատարներից ակնկալում ենք, որ բացի եվրոպական և ամերիկյան հարկատուների առջև հաշվետու լինելուց, Հայաստանում իրենց գործունեության համար պատասխանատու լինեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև:
Ի՞նչ է նշանակում դեմոկրատիա, արդյո՞ք մարդու իրավունքների անտեսում թվացյալ կայունության և տնտեսական շահերի հաշվին։ Հորդորում ենք չխրախուսել կոռումպացված քաղաքական շրջանակներին՝ համագործակցելով նրանց հետ։ Հայաստանում կան այլ արժեհամակարգ ունեցող շրջանակներ, որոնք իրենց չեն անջատում ժողովրդից և կարևորում են ընդհանուր կարծիքի ձևավորումը որոշումներ կայացնելիս։ Որն է իրական դեմոկրատիան Ձեզ համար:
Շնորհակալություն: