17:02 , 20 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունն այսօրհայտարարել է ընկերության 100% բաժնետոմսերի վաճառքի մասին: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող՝ մամուլում տեղ գտած շահարկումները, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված, տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին:
Պարզելու, թե ինչն է իրականում պատճառ հանդիսացել, որ ընկերությունը հայտարարի բաժնետոմսերի վաճառքի մասին՝ ընդամենը մեկ տարվա աշխատանքից հետո, Tert.am-ը զրուցեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք վաճառքի հանել բոլոր բաժնետոմսերը, և արդյո՞ք շահարկումները կարող էին այդ քայլի պատճառ հանդիսանալ։
-Բաժնետոմսերը վաճառելու մասին հայտարարությունը ոչ միայն շահարկումների պատճառով է, այլ նաև հանրության կարծիքի, որն ի սկզբանե ձևավորվել է տարբեր մարդկանց կողմից հնչեցրած տեսակետների արդյունքում: Իրական պատճառն այն է, որ հասարակությունը կարծիք է կազմել, թե մեր կազմակերպությունը գերշահույթներ է ստանում այս բիզնեսից: Մենք պատրաստ ենք այդ գերշահույթները փոխանցել ցանկացած հետաքրքրված իրավաբանական կամ ֆիզիկական անձի, ով կփոխհատուցի կամ կվերադարձնի մեր ներդրումային գումարները:
-Ընկերության ձևավորման հենց առաջին օրերից նման շահարկումներ եղել են և երբևէ չեն դադարել, ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք վաճառքի հանել բաժնետոմսերը:
-Պարզապես հիմա այդ կարծիքը սկսում է համատարած բնույթ կրել:
-Մասնավորապես ո՞ր շահարկումներն են առիթ դարձել ընկերության նման որոշման համար:
-Անձնապես որևէ մեկին ուղղված չէ, այլ պարզապես վերջին շրջանում պարբերական բնույթ կրող կարծիքների, քննարկումների, քննադատությունների հետևանք է սա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ