16:56 , 20 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է պաշտոնից:
Yerkir.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ իրենք այն ընկերության հետ, որը պետք է այդ միջոցառումն իրականացներ, պայմանագիր են կնքել, ըստ որի` հսկողությունը պետք է իրականացներ տվյալ մասնաճյուղը, որի վարիչն ազատվել է աշխատանքից, իսկ իրենք վերահսկողն են եղել:
«Հսկողությունը, բնականաբար, թույլ է եղել, իսկ վերահսկողությունը փոքր-ինչ չի եղել այն, ինչ պետք է լիներ: Եթե միջոցառման ընթացքում պայմանագրից դուրս քայլեր են լինում` մենք պետք է տեղեկացված լինեինք, որի համար էլ նկատողություն եմ ստացել: Նախարարն է որոշում կայացնում, իր մոտեցումն է այդպիսին»,- ասաց Պողոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ