Այ մեր մշակույթի նախարար ջան, մարդուն գործից հանում ես, որ ի՞նչ անես


16:35 , 20 հունիս, 2014

Հասմիկ Պողոսյանը հաշվի է առել, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ վերահսկում չի իրականացվել և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Տեսնո՞ւմ եք` մարդը ինչ կոնկրետ քայլերի է դիմում: Մարդ ա գործից հանում, նկատողություններ է բաժանում:

Այ տիկին Պողոսյան ջան, այ մեր մշակույթի նախարար ջան, մարդուն գործից հանում ես, որ ի՞նչ անես: Էս ամենի մասին սկզբից էր պետք մտածել, թե՞ տեղյակ չէիք, որ այնտեղ փարթի է տեղի ունենալու, կամ ինչ մասա է հավաքվելու, ուրեմն առաջին հերթին դուք պետք է ձեր հեռացման դիմումը ստորագրեք, իսկ եթե տեղյակ էիք ու արտոնել եք այդ ամենը, մի հատ խիստ նկատողություն էլ Ձեզ բաշխեք, որ ամեն ինչ արդար լինի, հա, գործից հեռացված մարդուն էլ պետք է վերականգնել. դա էլ արդարության պայմաններից մեկն է: