16:31 , 20 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Ցավալի է, բայց փաստ. «կուտակայինը» շարունակ քննարկվում է խորհրդարանում, այժմ էլ իշխանությունները փորձում են հրատապության միջոցով անցկացնել այն»,- Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ` ավելացնելով, որ թեև շատ է խոսվել խնդիրների մասին, այդուհանդերձ, խորհրդարանում է հայտնվել մի փաթեթ, որը ոչ միայն պարունակում է այդ խնդիրները, այլև ջարդում է հասարակության ոգևորությունը:
«Ստացվում է, որ մեզ համար ավելի կարևոր են երկու միջազգային կազմակերպության շահերը, մի քանի հոգու շահերը, քան` մի ողջ ժողովրդի, մի ողջ պետության»,- նշեց Ա. Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, նշեց. «Հարգելի քաղաքական մեծամասնություն, դուք սեր չունեք կարդալու հետ: Սա ասում եմ ոչ բոլորին, քանի որ կան իմ կողմից հարգված մարդիկ, ովքեր ոչ միայն կարդում են, այլև ուսումնասիրում են: Ձեզանից շատերը նույնիսկ ՍԴ հայտնի որոշումը չեն կարդացել, անգամ այս օրենքը չեք կարդացել, ես դա գիտեի, բայց չես գիտեի, որ պատգամավորները կարող են կոտրել հասարակության ոգին, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց այս հասարկության մեջ են նաև մեր երեխաները…. Աղբի անունը մեղր դնելով` աղբը մեղր չի դառնում»:
Նրա խոսքով, ՍԴ հայտնի որոշումը բազմաթիվ լուրջ հարացադրումներ է պարունակում, սակայն այստեղ որևէ մեկը լուրջ քննարկման առարկա չի դարձրել ՍԴ որոշման կետերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ