Մեկ ու կես ժամ հնչած կրակոցներից Այգեպար գյուղի բնակիչները նյութական վնաս են կրել


16:25 , 20 հունիս, 2014

 Մեկ ու կես ժամ հնչած կրակոցներից Այգեպար գյուղի բնակիչները նյութական վնաս են կրելLife.panorama.am-ը գրում է.

Հակառակորդի կողմից մեկ ու կես ժամ ինտենսիվ կրակոցներից Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչները նյութական վնաս են կրել: Կրակոցները հնչել են 18,00-ից 19,30-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Այգեպար Գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: «Ժամ ու կես անդադար կրակեցին, լռել են միայն այն ժամանակ, երբ մերոնք պատասխանեցին: Գյուղի բնակիչները սովոր են, արդեն գիտեն նման կրակոցների ժամանակ ինչ անել: Անվտանգությունից ելնելով քայլեր են ձեռնարկում»,-ասաց Անդրանիկ Այդինյանը: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է: Կրակոցներից նյութական վնասներն են հաշվում: Մասամբ վնասվել են տների պատերը, տանիքները, որոշ հատվածներում եղած գույքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ