Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել. ՄԻՊ գրասենյակ


16:13 , 20 հունիս, 2014

Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել. ՄԻՊ գրասենյակLife.panorama.am-ը գրում է.

Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել, սխալ տեղեկատվություն է հրապարակվել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը: 

«Հետևյալ իրավիճակն է տեղի ունեցել: Հրաչյա Հարությունյանի կալանքը, որը կիրառվել էր դեռ դեկտեմբերին, անօրինական է ճանաչվել  դատարանի կողմից, բայց անօրինական ճանաչումը չի բերում Հրաչյա Հարությունյանի ազատմանը: Ազատման հարցը կարելի էր բարձրացնել միայն պարագայում, եթե գործը նախաքննության փուլում լիներ: Իսկ  այժմ դատաքննության փուլում ենք: Սա ուղակի իրավունքի խախտում է, որն էլ պարզապես դատարանն արձանագրել է: Այստեղ ամբողջ խնդիրն այն  է, որ ժամանակին դատարանը գործել է ոչ պրոֆեսիոնալ, այն ինչ քննիչը ներկայացրել է, անկախ ամեն ինչից դատարանն ընդունել է որպես փաստ: Մինչդեռ կարելի էր իրականացնել ավելի լուրջ դատաքննություն և այդ իրավունքի խախտումը տեղի չէր ունենա»,-ասաց Երանուհի Թումանյանցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ