Հերբերտ Սալբերը լավ գիտի Հրվ. Կովկասի խնդիրները. Հանս Յոհան Շմիտդ


16:07 , 20 հունիս, 2014

Հերբերտ Սալբերը լավ գիտի Հրվ. Կովկասի խնդիրները. Հանս Յոհան ՇմիտդArmnewsTV.am-ը գրում է.

Դեսպան Հերբերտ Սալբերը նշանակվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում: Նրա թեկնածությունն առաջարկել է եվրահանձնակատար Քեթրին Էշթոնը, անդամ երկրները համաձայնել են: Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտը Հերբերտ Սալբերի գործընկերն է, երկուսն էլ Գերմանիայից են, երկուսն էլ` դիվանագետ: Շմիդտի խոսքով` ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սալբերը հակամարտությունների լուծման հարցերում մեծ փորձ ունի: Սալբերը զբաղվել է բալկանյան խնդրով:

Այսպիսին է Սալբերի դիրքորոշումը կոնֆլիկտների հանդեպ որպես ԵԱՀԿ պաշտոնյա, հիմա էլ որպես ԵՄ դեսպան նրա գործը լինելու է կոնֆլիկտների լուծմանն աջակցելը: Հանս Յոհան Շմիտդի խոսքով` Հերբերտ Սալբերը լավ է պատկերացնում Հարավային Կովկասը, որտեղ էլ կփորձի Եվրամիության դիրքորոշումը դարձնել ավելի լսելի: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ