16:01 , 20 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Հնդկաստանն ընդլայնում Է ուրանի հարստացման գաղտնի ծրագիրը, որը հեռանկարում կարող Է բերել ջերմամիջուկային զենքի արտադրության: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով IHJ Jeanes ռազմական հետազոտությունների կենտրոնը:
Կենտրոնի կարծիքով՝ Հնդկաստանի հարավի հազվագյուտ մետաղների գործարանում տեղակայված նոր կայանքները կնպաստեն մեծ քանակություններով զինագործական ուրանի արտադրությանը, որն անհրաժեշտ Է միջուկային սուզանավերի նավատորմի համար: Խմբի կարծիքով՝ դրա շնորհիվ երկիրը կկարողանա ավելի ակտիվորեն մասնակցել Չինաստանի եւ Պակիստանի հետ սպառազինությունների մրցավազքին:
Ինչպես նշվում Է, գործարանը, որը գտնվում Է Մայսուր քաղաքի մոտ, պետք Է աշխատանքն սկսի 2015 թվականի կեսերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ