15:38 , 20 հունիս, 2014
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ այսօրվա նիստում ընդգծել է, որ նպատակային սոցիալական վճարը նույն վճարն է, որը վճարելու է ժողովուրդը, ապա հռետորական հարցադրում է հնչեցրել. «Ինչո՞ւ փոխվեց կառավարությունը, եթե այս կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ի՞նչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում»:
Ինձ թվում է՝ պարոն Ռուստամյանն ու Քառյակի մյուս ղեկավարներն ավելի լավ գիտեն այն հարցի պատասխանը, թե ինչու փոխվեց կառավարությունը:
Խնդիրը ոչ տնտեսական ցուցանիշներն էին եւ ոչ էլ «պարտադիր»-ի հարցը: Տիգրան Սարգսյանին ընդդիմանալու առանցքով ձևավորված ընդդիմությունն աստիճանաբար վերածվում էր միավորի, որը դնում էր ամբողջական իշխանափոխության խնդիր, իսկ ամենակարևորն է՝ իշխանությունը զգաց փողոցի ակտիվացման վտանգ:
Հայտնի պատճառներով Հովիկ Աբրահամյանը հենց այն ֆիգուրն է, ով ընդդիմությանը կամ դրա առանցքային ուժին հետ պահեց փողոց գնալու մտքից:
Բացի այդ, նույն «նպատակային սոցվճարներ»-ի դեմ ակտիվ խոսում է ոչ թե Քառյակը, այլ՝ Եռյակը, որովհետև ԲՀԿ-ն առայժմ լռում է ու դիրքորոշում չի արտահայտում:
Ահա, թե ինչու փոխվեց կառավարությունը,,,