Օբաման ցանկանում է, որ իր դուստրերը սովորեն ապրել նվազագույն աշխատավարձով


14:09 , 20 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, այն կարծիքին են, որ նվազագույն աշխատավարձով աշխատանքն իրենց աղջիկներին օգտակար կլինի բնավորություն դաստիարակելու համար: Այդ մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը:

Օբամա ամուսիններն իրենք, նախքան իրավաբանական գիտությունների դոկտորների աստիճան ստանալը, շատ քիչ են վաստակել եւ դա կարեւոր փորձ են համարում: Այսպես, ԱՄՆ-ի նախագահը երիտասարդ տարիքում որպես պաղպաղակ վաճառող Է աշխատել «Baskin Robbins»-ում, իսկ նրա ապագա կինը՝ գրքերի կազմարարությամբ զբաղվող խանութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ