13:32 , 20 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ ագրեսիա սանձազերծելու մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է կառավարության ղեկավարի Լոնդոնի նստավայրում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք նվիրված էին Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերին նշանակված գագաթնաժողովի նախապատրաստմանը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ գագաթնաժողովում դաշինքը «պետք է Ռուսաստանին պարզորոշ հասկանալ տա, որ ՆԱՏՕ-ն միշտ ցանկացել է լինել նրա գործընկերը, այլ ոչ թե սպառնալիքը»: «Մինչդեռ Ռուսաստանը հարեւան երկրում իր շարունակվող ագրեսիվ գործողություններով եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների նկատմամբ իր սպառնալից գործելակերպով խոչընդոտում է ապագայում նման համագործակցությանը»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ