13:32 , 20 հունիս, 2014
Դուք Ճապոնիայում երբևէ ավելորդ քաշից տառապող մարդու տեսե՞լ եք: Ծագող արևի երկրում նման խնդիր չկա: Այնտես երեխաներին դեռ մանկուց սովորեցնում են առողջ սնվել: Այդ իսկ պտճառով ճապոնացի կանայք երբեք կազմվածքի հետ կապված խնդիրներ չեն ունենում, նրանք ամբողջ կյանքում առողջ են սնվում և և երբեք արագ սնունդ չեն օգտագործում:
Կարելի է առանձնացնել ճապոնացի կանանց հրաշալի կազմվածքի մի քանի գաղտնիք`
1. Սնվում են հանգիստ միջավայրում
Այս երկրի մարդիկ աչքի ընկնում իրենց դանդաղկոտությամբ: Նրանք երբեք չեն շտապում և ամեն ինչ անում են շատ հանգիստ: Նույնն էլ վերաբերվում է ուտելուն, երբ ճապոնացի կինը ուտում է, աշխարհը նրա շուրջ դադարում է գոյություն ունենալ: Նրանք ուտելու գործընթացին վերաբերում են որպես հանգստի և ծեսի: Իսկ մենք գիտենք, որ ինչքան դանդաղ է ուտում մարդը, այնքան ավելի շուտ է նա հագեցվածության զգացում ունենում, հետևաբար քիչ է ուտում:
2. Քիչ չափաբաժին
Ճապոնացի կանայք ուտում են փոքր չափի ափսեներով: Այս հոգեբանական հնարքը վաղուց հայտնի է և կիրառվում է: Ափսեն փոքր է, բայց լիքը, և վերջացնելուց հետո մարդուն թվում է, թե նա շատ կերավ:
3. Գաղտնիքը բրինձի մեջ է
Ճապոնացիները ամեն ինչի տեղ բրինձ են ուտում. կատակ: Առավոտյան նախաճաշին բրինձ, ճաշին` բրինձ, ընթրիքին՝ բրինձ: Նրանք եվրոպացիներից 7 անգամ շատ են բրինձ օգտագործում իրենց սնունդի մեջ: Իսկ բրինձը երբեք չի գիրացնում:
4. Ավելի շատ բանջարեղեն
Բրնձից բացի, ճապոնացիները նաև շատ են ուտում բանջարեղեն, ավելին` բանջարեղենը պատրաստելիս նրանք գրեթե չեն օգտագործում կարագ, միայն բուսայուղ՝ այն էլ շատ քիչ քանակությամբ:
5. Ոչ մի օր առանց ձուկ
6. Մրգային աղանդեր
Սնվելուց հետո քաղցրավենիքի, կարկանդակների ու կոնֆետների փոխարեն նրանք ուտում են մրգեր: