Ամերիկացի հանցագործը հավաքել է 35 հազար լայք ոստիկանության ֆեյսբուքյան էջում


13:12 , 20 հունիս, 2014

pic_dfd207dfd74cea53e3a16c9dcfea75e9Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սթոքթոն քաղաքի ֆեյսբուքյան էջում հրապարակված հանցագործի լուսանկարը հավաքել է 35 հազար «լայք»։ Այս մասին հաղորդում է Uproxx-ը։ Ֆեյսբուքի օգտատերերը ձերբակալված Ջերեմի Միքսին շատ հմայիչ են համարել և բազմաթիվ մեկնաբանություններ թողել նրա լուսանկարի տակ, որոնք ունեին մոտավորապես հետևյալ բովանդակությունը․ «Ցանկանում եմ, որ նա ներխուժի իմ բնակարան», «Աստված իմ, ինչ աչքեր ունի», «Ուզում եմ նրան», «Ինչ լավիկն է» և այլն։ Որոշ օգտատերեր խորհուրդ են տվել Միքսին մտնել մոդելային բիզնես։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ