Ադրբեջանական քարոզչամեքենան խոստովանում է մեր քարոզչամեքենայի գերակայությունը


13:21 , 20 հունիս, 2014

Ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է հասկանալ, որ ինքը բավականին անփառունակ տեսք ունի, ու դա այնպիսի շոկի մեջ է դրել այդ քարոզչամեքենայի աշխատակիցներին, որ ոմանք արդեն հիստերի հոդվածներ են գրում, որոնք զարմանալիորեն անկեղծ են:

Ադրբեջանական պսևդոընդդիմադիր հաքքին.ազ կայքում մասնավորապես մի ծավալուն գանգատագիր է լույս տեսել, որտեղ հենց ադրբեջանցի լրագրողը քարը քարի վրա չի թողնում ադրբեջանական քարոզչության արդի մոդելից, անողոքաբար քարկոծում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքն ու մամլո ծառայությունը:

Միևնույն ժամանակ, և դա իրոք զարմանալի է, գովասանքի քողարկված, իսկ երբեմն էլ անթաքույց խոսքեր են գրում մեր ՊՆ-ի կայքի, razm.info-ի ու առհասարակ՝ մեր հակաքարոզչության ու հակաքարոզչության ոճի ու մեխանիզմների մասին:

Դե ի՞նչ, ուրեմն թերևս պետք է շնորհակալություն հայտնենք մեր գրչով ու տեսախցիկով մարտիկներին, որովհետև ամենաարժեքավոր գովեստը հակառակորդիդ կողմից քո առավելության խոստովանությունն է, ինչը և մենք տեսնում ենք:

Կից նյութն այստեղ: