13:16 , 20 հունիս, 2014
Պարզ իրողություն է, որ մեր օրերում իրենց մտավորական համարողների մեջ քիչ չեն հաստ, բայց դատարկ գլխով աբիժնիկներ, ու էդ աբիժնիներից եթե կարդան էս գրառումս, կարծում եմ, որ իրենց միջինից էլ ցածր մտավոր ունակություններով հանդերձ թերևս կհասկանան, որ խոսքս իրենց է վերաբերում: Այս «կաստային» պատկանող մարդիկ ակնհայտորեն տառապում են «Ներոնի սինդրոմով», այսինքն՝ իրենց երազած տղեն էդպես էլ չդառնալու արդյունքում, իրենց հոգում կուտակված մաղձը վիրավորանքի վերածելով՝ աջ ու ձախ շռայլում են մասնավորապես ֆեյսբուքում, քանզի էդքանն ա իրենց առավելագույն հնարավորությունը, ու եթե կարողանային, «կհրդեհեին Հռոմը», փոխարեն պայքարեն մշակութային դարավոր անգնահատելի արժեքների աղմուկ հանած «խմբակային բռնաբարության» դեմ:
Թե չե սուտի ատրիբուտներով՝ ծխամորճ, շարֆ և այլն, զարդարված՝ անհատական վիրավորական ստատուսներ ու մեկնաբանություններ գրելն ու բացասական էմոցիաներ առաջացնող ու չճշտված տեղեկատվություն տիրաժավորելը մտավորականին հարիր չեն: