12:45 , 20 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է ընդունելության քննությունների առաջին փուլից: Նա ընդգծեց, որ հիմնականում երկու գործոն են կարևորում:
«Առաջինը՝ քննությունների կազմակերպման ընթացքում չլինեն խնդիրներ, ամեն ինչ անցնի նախատեսվածի սահմաններում, երկրորդ՝ չունենանք դժգոհություն, հատկապես՝ թեստերի որակի հետ կապված: Այս տեսակետից առաջին փուլը համարում եմ հաջողված, քանի որ անգամ լրատվական նյութերի մոնիթորինգը ցույց է տալիս, որ այս տարի կարողացել ենք կենտրոնանալ գնահատականների վրա, ոչ թե բուն ընթացքի վրա»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ այսօր ավելի շատ խնդիրներ կան դպրոցներում ավարտական քննությունների անցկացման առումով, քանի որ այստեղ դժգոհություններ ավելի շատ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ