12:06 , 20 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Այսօր էլ ահա ցավով տեղեկացանք, որ մեկ այլ զինվոր էլ, որի անունն առայժմ հայտնի չէ, մահացել է առավոտյան` Արարատում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշյալ երկու դեպքերի վերաբերյալ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: