12:53 , 20 հունիս, 2014
Չինական ջրային եղնիկին նաև անվանում են վամպիր-եղնիկ՝ դրա ժանիքների պատճառով, որոնք օգտագործվում են տարածքի համար մղվող պայքարում:

Երկարապոզ անքորները հազարավոր տարիների ընթացքում կարողացել են գոյատևել Աֆրիկայում: Նրանք իրենց պոզերն օգտագործում են պաշտպանվելու, ինչպես նաև հովանալու նպատակով: Դրանցից յուրաքանչյուրը կարող է կշռել մինչև 45 կգ ու հասնել մինչև 2 մետրի:

Պանդայի նշաններով այս փափկամազիկ արարածը իրականում անթև կրետ է, որն ապրում է Հարավային Ամերիկայում, որը բավականին ուժեղ խայթոց ունի:


Սաիգա այծքաղը այծքաղերի վտանգված տեսակ է, որն ապրում է եվրասիական տափաստաններում, այդ թվում՝ Մոնղոլիայի ու Չինաստանի հյուսիսային շրջանում:

Չնայած իրենց անվան՝ այս ձկներն ավելի շատ դաժան են, քան սարկաստիկ: Այս արարածներին կարելի է գտնել Ամերիկայի արևմտյան ափերին: Սրանք կարող են հասնել մինչև 30,5սմ-ի և անսովոր ահռելի բերան ունեն, որոնցով նրանք միմյանց են հագնում՝ ճնշելով` իշխանություն հաստատելու համար:

Ավստրալիայի ու Թասմանիայի ջրերում է ապրում յուրահատուկ ձուկը: Այս ձկան միսը դոնդողանման զանգված է, որն ավելի թանձր է, քան ջուրը, ինչը նրան յուրահատուկ տեսք է հաղորդում ու թույլ տալիս ծովի հատակից բարձրանալ՝ առանց լողալու:

Շրջանաձև պոչով կատուները արջամկների ընտանիքին են պատկանում, ու բնակվում Հյուսիսային Ամերիկայի չորային շրջաններում: Ասում են, որ այս կենդանիներին այնքան հեշտ է ընտելացնել, որ հանքափորները մի ժամանակ նրանց պահում էին ընկերակցության կամ վնասատուներին որսալու համար, այդ իսկ պատճառով երբեմն սրանց անվանում են նաև հանքափորերի կատուներ:

Չղջիկաձուկը ապրում է Գալապագոսյան կղզիների ջրերում, սակայն սրանք չափազանց վատ լողորդներ են, ու դրա փոխարեն քայլում են օվկիանոսի հատակին:


Իրավադի դելֆինները ապրում են Ասիայի հարավային ու հարավարևելյան ջրերում: Այս կենդանիները հայտնի են իրենց ուռուցիկ ճակատով ու կարճ ճակատով, ինչը նրանց տարօրինակ տեսք է հաղորդում:

Այս կենդանուն կարելի է գտնել միայն Մադագասկարի անձրևային անտառներում: Կենդանու մեջքի փշերը կատարում են ինչպես պաշտպանողական, այնպես էլ բարդ հաղորդակցային համակարգի դեր: Փշերը սկսում են ձայն հանել, երբ շարժվելով, միմյանց են բախվում և մյուս տենրեքները կարողանում են լսել դրանք ու արձագանքել:

Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների ջրերում կարելի է տեսնել նախնադարյան այս արարածին, որը 300 եռաժանիք ատամներ ունի, որոնք դասավորված են 25 շարքով: Գիտնականները հավատացած են, որ այս շնաձկները նաև յուրահատուկ են նրանով, որ սերունդ են տալիս միայն ամեն երեքուկես տարին մեկ անգամ:

Էնիպնիաստեսը ապրում է օվկիանոսի 5 կմ խորքերում: Կարմրավուն մասը կենդանու բերանն է:

Այս կրիաներին կարելի է տեսնել Ավստրալիայի տարածքում: Նրանց վիզը կարող է հասնել իրենց զրահի չափերին կամ մոտավորապես 25,5 սմի:

Այս հովվաշները բուծվել են սառնաշունչ Ալպերի համար:

6-մետրանոց այս կոկորդիլոսը կշռում է 158կգ: Սրանք հիմնականում ապրում են խոշոր գետերում ու սնվում ձկներով: Ընդհանուր առմամբ այսօր նրանց թիվը նվազել է ու դրանք մոտավորապես ամբողջ աշխարհում 235-ն են կազմում:

Այս սողունները բարձրանում են ծառերի վրա ու ցատկում ներքև` իրենց մարմինը տափակացնելով:

Դեյվիդ Աթենբորուն նշում էր, թե այս կապիկներն ասես «էլֆեր» լինեն, իսկ մյուսներն էլ նշում էին, թե ասես «պլաստիկ վիրահատությունը չափազանց հեռուն գնացած լինի»: Այս յուրահատուկ տեսքով պրիմատներին կարելի է գտնել Ասիայի տարածքում՝ 4 կմ բարձրադիր վայրերում:

Այս արարածների հասակը կարող է հասնել 4 մ-ի, իսկ քաշը՝ 19 կգ-ի: Սրանք շարժվում են սարդերի նման ու ապրում միայն Հոնշու կղզու ջրերում:

Գերենուկ բառը սոմալիերենից թարգմանաբար նշանակում է ընձուխտի վիզ: Բարձր ճյուղերից սնվելու համար գերենուկները կանգնում են երկու ոտքի վրա:

Գոբլին շնաձկների երկարությունը հասնում է 1-4 մ երկարություն: Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1898թ-ին:

Այս գեղեցիկ թռչունները բնակվում են Էվերեստի, Հիմալայների ու Եվրոպայի և Ասիայի այլ լեռնային շրջաններում: Այս թռչուններից շատ քիչ է մնացել, քանի որ մարդիկ վախենում էին, որ սրանք կհարձակվեն երեխաների ու գառների վրա: Այսօր թռչունների այս տեսակից մոտավորապես 10.000-ն է մնացել:

Այս արարածներին այլ կերպ կապույտ վիշապ են կոչում: Իրականում սրանք 2սմ հասնող ծովային արարածներ են, որոնց կարելի է գտնել Հարավային Աֆրիկայի ու Ավստրալիայի արևմտյան ու հարավային ափերին:

Տերևապոչ գեկոն ապրում է Մադագասկարում ու քողարկվելու իսկական վարպետ է` կարողանալով փոխակերպվել միջավարի գույներին:

Այս անսովոր տեսքով ութոտնուկներին կարելի է հանդիպել մինչ 3,4 կմ խորության ջրերում:

Գոբի Ջերբոան կրծողների տեսակ է, որին կարելի է գտնել Չինաստանի ու Մոնղոլիայի տարածքում: Այս արարածները կենգուրուի ոտքերի նման ոտքեր ունեն, որոնցով կարողանում ցատկել ու վազել: Մեծ ականջներն օգնում են լսել, ինչպես նաև դրա երկար պոչի հետ մեկտեղ՝ օգնում պահել հավասարակշռությունը: